ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան
«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում է 32-ամյա Տանյան: Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:
Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:
Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:
Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:
Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են
2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի 278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009 թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:
Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15 տարի: Միայն 5%-ի մոտ է, որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:
«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:
Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով
Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:
Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:
Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով 60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:
Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:
Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:
Վիճակը մարզերում
Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:
Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում` 37 դեպք 100.000 բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում` 6 դեպք, 2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:
Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից
Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի 120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:
Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:
Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում է նա:
|
SHushanik18.04 2015.
18.04.2015
Viktorya
18.04.2015
Մեդ-Պրակտիկ
17.04.2015
Հարգելի RUZAN, բարև Ձեզ: Նախ պետք է նշեմ, որ գարդներելյոզը ինֆեկցիա չէ: Գարդներելլան պայմանական ախտածին մանրէ է, որը նորմայում կա հեշտոցի լորձաթաղանթում, և օրգանիզմի իմունիտետի անկման կամ այլ անբարենպաստ պայմանների դեպքում այն կարող է գլուխ բարձրացնել: Գարդներալյոզի երկարատև չբուժման դեպքում, երբեմն այն կարող է առաջացնել արգանդի լորձաթաղանթի, ինչպես նաև հավելումների, այսինքն արգանդափողերի և ձվարանների բորբոքում, որն էլ կարող էր լինել ձվարանի չափերի մեծացման պատճառ: Խորհուրդ է տրվում դիմել գինեկոլոգի և անցնել համապատասխան բուժում հետագա բարդություններից խուսափելու համար:
amalya
16.04.2015
Մեդ-Պրակտիկ
14.04.2015
Հարգելի Իլվանա, բարև Ձեզ: Թարախային անգինան իհարկե խնդիրներ կարող է առաջացնել, սակայն զարկերակային գերճնշման պատճառն այլ է, հարկավոր է դիմել սրտաբանի:
RUZAN
14.04.2015
Մեդ-Պրակտիկ
13.04.2015
Հարգելի Ruzan, բարև Ձեզ: Միայն ձվարանների չափերի մեծացումով ենթադրել, թե Ձեզ մոտ ինչ խնդիր է հնարավոր չէ: Հարկավոր է պարզել պատճառը, հնարավոր է կա բորբոքում, հորմոնալ խանգարումներ և այլն: Տնային պայմաններում բուժումը ցանկալի չէ, հարկավոր է նախ պարզել պատճառը, այնուհետև համապատասխան բուժում ստանալ:
Մեդ-Պրակտիկ
12.04.2015
Հարգելի Mar, ուրեոպլազմոզը սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիա է, որը հարուցվում է ուրեպլազմա կոչվող հարուցիչներով և ախտահարում է կնոջ և տղամարդու միզասեռական համակարգը: Այն խրոնիկ ընթացքով ինֆեկցիա է, և հաճախ հիվանդը չի իմանում դրա մասին մինչև կլինիկական ախտանիշների ի հայտ գալը: Այն ախտահարում է տղամարդու միզուղիները, շագանագեղձը, ամորձիները: Արտահայտվում է քորով, այրոցի զգացումով, դիզուրիկ երևույթներով և այլն: Կանանց մոտ այն առաջացնում է միզուկաբորբ, հեշտոցի բորբոքում, երկարատև չբուժվելու հարուցիչը կարող է անցնել արգանդ, առաջացնել էնդոմետրիտ, ինչպես նաև արգանդափողերի և ձվարանների բորբոքում: Ուրեոպլազմայի բուժումը պետք է ուղղված լինի ինչպես հարուցչի դեմ, այնպես էլ սիմպտոմատիկ, և իմունիտետի բարձրացմանը: Բուժում պետք է ստանան և ամուսինը, և կինը: Ստորև ներկայացնում ենք ռուսական կայքի հղում, որտեղ կգտնեք օգտակար ինֆորմացիա.
Իլվանա
12.04.2015
Մեդ-Պրակտիկ
12.04.2015
Հարգելի Իլվանա, բարև Ձեզ: Լեղապարկի պապիլոմաները լորձաթաղանթի բարորակ հիպերպլազիաներ են, կախված պապիլոմայի չափերից և նրա մեծանալու հակումից, բուժման մեթոդները տարբեր են: Եթե պապիլոմայի չափերը մեծ են 10մմ-ից կամ դրանք հակում ունեն մեծանալու, ապա բուժման միակ միջոցը վիրահատականն է: Եթե պապիլոմայի չափերը փոքր են, դրանք կարելի է բուժել դեղորայքային կամ ավանդական միջոցներով: Եթե պապիլոմաները մեծանում են, ապա մեծ է չարորակացման ռիսկը: Հարկավոր է անընդհատ դինամիկ հսկողություն: Ինչ վերաբերում է զարկերակային ճնշման բարձրացումներին, ապա դա կապ չունի պապիլոմաների հետ, պատճառն այլ է: Հարկավոր է դիմել սրտաբանի համապատասխան բուժում ստանալու համար:
ruzan
11.04.2015
Մեդ-Պրակտիկ
08.04.2015
Հարգելի Astxik, բարև Ձեզ: Ցավերի պատճառները տարբեր են, օրինակ բորբոքային պրոցեսները կպումները, հաճախ ցավի պատճառ ձվարանի կիստան է: Ցանկալի է կատարել ՈՒՁՀ ցավի պատճառը պարզելու համար: Ի վեջո ցավերը կարող են ընդհանրապես էլ կապված չլինել կանացի օրգանների հետ:
mar
08.04.2015
Մեդ-Պրակտիկ
06.04.2015
Հարգելի Diana, այդ դեպքում հարկավոր է դիմել գինեկոլոգի հետազոտվելու համար, անպայման պետք է պարզել արտադրության բնույթը և պատճառը:
Իլվանա
05.04.2015
Իլվանա
05.04.2015
Astxik
04.04.2015
diana
04.04.2015
Մեդ-Պրակտիկ
04.04.2015
Հարգելի Diana, Ձեր հարցն անհասկանալի է: Խնդրում եմ ավելի մանրամասն գրեք, ինչ նկատի ունեք " Կեխտի արտադրություն" ասելով, այդ արտադրությունը սեռական ուղիների՞ց է:
diana
02.04.2015
Մեդ-Պրակտիկ
02.04.2015
Հարգելի Mar, ինչպես գիտեք պապիլոմաներն առաջանում են, մարդու պապիլոմավիրուսով վարակվելուց հետո: Անկախ նրանից պապիլոմաներն անհանգստացնում են հիվանդին, թե ոչ հարկավոր է դրանք հեռացնել: Պապիլոմաների հեռացման հիմնական մեթոդները կրիոդեստրուկցիան և էլեկտրոկոագուլյացիան են, սակայն դա չի նշանակում, որ պապիլոմաները հեռացնելուց հետո վիրուսն օրգանիզմից անհետանում է, հնարավոր է, որոշ ժամանակ անց դրանք նորից առաջանան, այլ հատվածներում: Վիրուսը վերջնականապես բուժել ցավոք ներկայուս հնարավոր չէ, հարկավոր է պապիլոմաների վիրաբուժական բուժումը զուգակցել հակավիրուսային վիջոցների հետ, վիրուսի ակտիվությունը նվազեցնելու և ռեցիդիվների միջև երկար ժամանակահատված ստանալու համար:
Մեդ-Պրակտիկ
01.04.2015
Հարգելի Սոֆյա, բարև Ձեզ: Սննդի հետ կապված փորկապությունները կարող եք կանխարգելել մեծ քանակությամբ բջջանյութ պարունակող սնունդ ընդունելուվ: Մեծ քանակով բջջանյութ պարունակվում է մրգերի և բանջարեղենի մեջ, բանջարեղենից օգտակար է հատկապես մեծ քանակությամբ կաղամբի, ծաղկակաղամբի, բրոկոլիի օգտագործումը, լոբու: Մրգերց բջջանյութով հարուստ են հատկապես տանձը և խնձորը, ցանկալի է օգտագործել կեղրով: Փորկապություն կանխարգելման լավագույն միջոց է սալորաչիրը, կարող եք առավոտյան վարսակի փաթիլներից պատրաստված շիլա ուտել սալորաչրով: Փորկապություններից խուսափելու համար կարևոր է նաև օրեկան 2-3 լիտր ջուր խմել: Հարկավոր է խուսափել ալյուրից պատրաստված կերակուրներից, օրինակ մակարոն, թխվածքներ և այլն:
mar
31.03.2015
Սոֆյա
30.03.2015
Մեդ-Պրակտիկ
28.03.2015
Հարգելի Narek, բարև Ձեզ: Այդ հատվածում ցավերի պատճառ կարող են լինել մի շարք հիվանդություններ, որոնց մի մասը ունի դեղորայքային, մյուս մասը վիրաբուժական բուժում: Նման ցավեր կարող են լինել պոչուկի կիստայի, էպիթելայի ուղիների դեպքում, որոնց բուժումը միայն վիրաբուժական է: Ցավեր կարող են լինել նաև տվյալ հատվածի նյարդերի բորբոքման հետևանքով, ողնաշարի խնդիրների դեպքում, մկանային լարվածության և այլ դեպքերում: Հարկավոր է դիմել բժշկի և մանրամասն հետազոտվել:
Մեդ-Պրակտիկ
28.03.2015
Հարգելի Arpine, եթե երևույթները նվազեն, դա կնշանակի որ խնդիրը կապված է հենց պրոստագլանդինների գերարտադրության հետ, այս դեպքում սիմպտոմատիկ բուժումը բավականին լավ էֆեկտ կարող է տալ, կոնկրետ այս դեպքում նշված մոմիկների օգտագործումը: Սակայն լրացուցիչ հետազոտվելը միշտ էլ ցանկալի է:
Narek
27.03.2015
Narek
27.03.2015
Arpine
27.03.2015
Մեդ-Պրակտիկ
27.03.2015
Հարգելի Arpine, նորմայում դաշտանը չպետք է ուղեկցվի նման երևույթներով: Նախ պետք է մանրամասն հետազոտվել պատճառը պարզելու համար: Հնարավոր է դա կապված է դաշտանի ժամանակ օրգանիզմում պրոստագլանդինների գերարտադրության հետ: Նման վիճակը կանխարգելելու համար կարող եք սպասվող դաշտանի օրվանից 5 օր առաջվանից, մինչև դաշտանի օրը, օրական մեկ անգամ, երեկոյան քնելուց առաջ դիկլոֆենակի մոմեր դնել հետանցք: Դա կարող եք անել մի քանի դաշտանային ցիկլերի ընթաացքում, երևույթները հետզհետե կնվազեն:
Կարդացեք նաև
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
Հղիությունն ու ծննդաբերությունը մեկուսացված առողջական իրադարձություններ չեն. կանայք դրանք կարող են զգալ իրենց ողջ կյանքի ընթացքում...
Նա եկել էր Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...
Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել 29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...
Կրկնածին 37 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով աճուկային շրջաններում նքացող ցավերից և սրտխառնոցից։ Հղին զննվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունները...
Դեպքը գրանցվել է 42 տարեկան երիտասարդ կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվեց և հեռացվեց ձվարանի հսկայական գոյացություն՝ ցիստադենոմա...
Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։
Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...
Թեև գինեկոլոգիական ուռուցքներին առնչվելը մասնագիտական գործունեության ընթացքում, ինքնին, արտասովոր երևույթ չէ, սակայն «Արմենիա» ՀԲԿ-ում վերջին շաբաթն առանձնանում է գրանցված եզակի երկու դեպքով...
Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների...
33-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել երկրորդային անպտղության պատճառով: Առաջին ծննդաբերությունից հետո առաջացել էին խնդիրներ և հաջորդ բոլոր հղիություններն ավարտվել էին անհաջողությամբ: Մի քանի տարվա ընթացքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն